Ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարականի կատարման նպատակով մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է կատարել մարզի 76 բենզագազալցակայանում, այդ թվում՝ 37 բենզալցակայան, 38 գազալցակայան, 1 հեղուկ վառելիքի առևտրի կետ: Արդյունքում պարզ է դարձել, որ դրանցից ընդամենը երկուսն են համապատասխանում սահմանված նորմերին:
-Ուսումնասիրված բենզագազալցակայաններից 14-ում սանհանգույցներ ընդհանրապես չկան, մնացածի սանիտարահիգիենիկ վիճակը խիստ անբավարար է,-ասաց մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը:
Ըստ նրա, սեփականատերերին 10-օրյա ժամկետ է տրվել բենզագազալցակայանները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկելու համար, հակառակ դեպքում տույժ և տուգանքներ կկիրառվեն:
-Տասն օր անց կրկնակի ստուգումներ կկատարվեն,-նշեց Ա. Օհանյանը:
Լոռու մարզպետարան