Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլը գործարկել է IQOS- ի՝ աշխարհի առաջատար տաքացվող ծխախոտային պրոդուկտի նոր սերունդը

Հոկտեմբեր 30,2018 13:49

ՏՈԿԻՈ — Ձգտելով ընտրության ավելի լավ հնարավորություններ ապահովել ծխողների համար՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլը («ՖՄԻ»)՝  առանց ծուխ նորարությունների և գիտության ոլորտում համաշխարհային առաջատարը, ներկայացրել է նոր սերնդի IQOS սարքը: Այս մասին, միջազգային մամուլի զանգվածային անդրադարձից անմասն չմնալով, գրել է Financial Post առցանց լրատվական-վերլուծական ռեսուրսը։

Ըստ Financial Post-ի, նոր IQOS 3-ը  և IQOS 3 MULTI-ն ստեղծվել են՝ հաշվի առնելով սպառողների գաղափարներն ու կարծիքները, պրոդուկտի արտաքին տեսքի և օգտագործման հնարավորությունների բարելավման վերաբերյալ։ Միաժամանակ պահպանվել են արդեն սովորական դարձած համը, զգայական հատկանիշները և րիտուալը՝ ինչպես միշտ այդ ամենն  ամրապնդելով ուժեղ գիտական հիմնավորումներով: IQOS-ի նոր մոդելների նպատակն է չափահաս ծխողներին խրախուսել թողնել սիգարետ ծխելը՝ ելնելով սեփական, հանրային առողջապահության և, վերջապես, հասարակության շահերից։

Նոր մոդելները հոկտեմբերի 23-ին ներկայացվեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, որը համարվում է IQOS-ի ծննդավայրը: Նոր մոդելը իր տեսակի մեջ լավագույնն է համի ու հագեցնելու մակարդակի տեսանկյունից, և գրեթե 6 միլիոն չափահաս ծխող, որոնց մեծամասնությունը Ճապոնիայում են, արդեն իսկ անցում են կատարել այս այլընտրանքին:

«Մեր երազանքն էր ավելի լավ այլընտրանք ստեղծել ծխողների համար, և IQOS –ն այդ երազանքն իրականություն դարձրեց: Սա իսկական հեղափոխություն է 1,1 միլիարդ ծխողների համար»,- Financial Post-ի լրագրողին մեկնաբանել է ՖՄԻ գործադիր տնօրեն Անդրե Կալանդզոպոլուսը,-  « IQOS 3-ը և IQOS 3 MULTI-ն ապահովում են նշանակալի բարելավում և նորարարություն, և մեկ քայլ առաջ են կատարում՝ օգնելով բոլոր այն կանանց և տղամարդկանց, ովքեր հակառակ դեպում կշարունակեին ծխել, անցում կատարելու առանց ծուխ այլընտրանքների օգտագործմանը։ IQOS օգտագործողները գիտեն, որ այս պրոդուկտը շատ բաներ է փոխում իրենց կյանքում, և մենք շնորհակալ են նրանցից, ու շնորհակալ ենք Ճապոնիայից, որն այս դրական փոփոխությունների առաջնորդն է»:

Ֆիլիպ Մորրիսի ամեն արտադրանք գիտականորեն հիմնավորված է: Ընկերության գիտական գնահատման ծրագիրը հիմնված է դեղագործական ոլորտի երկարամյա փորձի վրա և համապատասխանում է ԱՄՆ Սննդամթերքի և Դեղորայքի Վարչության ստանդարտներին: Ինչպես նշում է Financial Post-ը, IQOS-ն արտազատում է գոլորշի, որը պարունակում է միջինում 90 տոկոսով ավելի քիչ վնասակար նյութեր, քան սիգարետի ծուխը: ՖՄԻ-ի հետազոտությունները վկայում են, որ ամբողջությամբ այս այլընտրանքին անցնելը ավելի քիչ վնասակար լինելու պոտենցիալ ունի, քան ծխել շարունակելը, ավելին, այն բացասաբար չի ազդում փակ տարածության մեջ օդի որակի վրա: Օգտագործողների միջինում 70-ից 80 տոկոսը դադարել են ծխելը, ինչը դարձնում է IQOS-ը մեր օրերի ամենագրավիչ առանց ծուխ այլընտրանքը:

Ֆիլիպ Մորրիսը ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի Վարչություն IQOS-ի մասով հայտ է ներկայացրել՝ պրոդուկտը որպես նվազեցված ռիսկով ծխախոտային արտադրանք դասակարգելու համար։ Հայցի ուսումնասիրությունը վարչության կողմից դեռևս չի ավարտվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031