Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր ԸՕ-ի տապալումը նախկին՝ գաղջ կարգերի վերականգնման առաջին փուլն է». Ուրիխանյան

Հոկտեմբեր 30,2018 13:43

«Դա կոնկրետ մարդկանց էր ձեռնտու: Թող հասարակությունը եզրակացնի՝ ո՞ւմ մասին է խոսքը: Գուցե ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները, գուցե չի ստացվել: Եթե չի ստացվել, պարզ թվաբանական հաշվարկով կարելի է եզրակացնել, որ նոր Ընտրական օրենսգրքի կողմնակիցների թիմը բավարար էր: Թե ինչու հեղափոխական դարձած ՀՀԿ-ականներից ոմանք եւ որոշ ՀՅԴ-ականներ ներկա չեղան, հռետորական հարց է»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երեկ ԱԺ-ում նոր Ընտրական օրենսգրքի տապալմանը, ասաց «Ալյանս» կուսակցության հիմնադիր-ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նրա բնորոշմամբ՝ նոր ԸՕ-ի չընդունումը նախկին իշխանությունների համար հնարավորություն է՝ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծ ներկայացվածությամբ խորհրդարան մտնելու՝ վարկանիշային ընտրակարգով. «Մարդիկ քվեարկելու են կոնկրետ մարդկանց օգտին՝ նկատի ունենալով բարեկամական-ընկերական կապերը եւ հաշվի չառնելով, որ այդ թեկնածուները հանդես են գալու ՀՀԿ-ի օգտին: Վարկանիշային մեխանիզմը հիմա էլ կիրառվելու է ի օգուտ ՀՀԿ-ի»:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ նոր ԸՕ-ի տապալումը նախկին՝ գաղջ կարգերի վերականգնման առաջին փուլն է. «Սա անդրադառնալու է հեղափոխության որակի եւ երկրի հետագա զարգացման վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031