Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ ափսոսանքս հայտնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի՝ Երեւանից տեղափոխման կապակցությամբ». ԱԺ նախագահ

Հոկտեմբեր 30,2018 13:19

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում նշել է, որ տարիներ շարունակ վեհաժողովի գործունեությունն ուղղված է պաշտպանական բնագավառում անդամ երկրների գործողությունների համակարգման ապահովմանը, այդ թվում մոդելային օրենսդրության ընդունմամբ եւ ժամանակակից օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ առաջարկությունների մշակմամբ:

«Ցանկանում եմ ափսոսանքս հայտնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի՝ Երեւանից տեղափոխման կապակցությամբ: Այո, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է հանգեցնել խորհրդարանի ցրմանը, եւ, իբրեւ հետեւանք՝ արտահերթ ընտրությունների: Այնուամենայնիվ, մենք պատրաստ էինք կատարել մեր պարտավորությունները եւ ընդունել մեզ մոտ նախատեսված միջոցառումները: Այդուհանդերձ, մենք հարգանքով ենք վերաբերվում փոխհամաձայնեցված որոշմանը՝ երեւանյան նստաշրջանի անցկացման հետաձգմանը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերը կանցկացվեն Հայաստանում:

Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը չի փոփոխվի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, քանզի հասարակության մեջ առկա է փոխհամաձայնություն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վեհաժողովի շրջանակում արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաեւ երկկողմ ձեւաչափով: Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ միասնական օրենսդրական աշխատանքը ՀԱՊԿ-ի խորհրդարանական բաղադրիչի ձեւաչափում կծառայի որպես խաղաղության եւ անվտանգության կարեւոր գործոն ոչ միայն ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք նախագծեր, այդ թվում վեհաժողովի 11-րդ լիագումար նիստի օրակարգի նախագծին, ՀԱՊԿ ԽՎ-ում 2018 թ. Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, 2016-2020 թթ. համար ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ու մոտարկման վեհաժողովի գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, 2019 թ. ընթացքում վեհաժողովի աշխատանքային պլանին, ԽՎ ֆինանսական գործունեությանը, վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող եւ այլ ընթացակարգային հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է 2018 թ. հուլիսի 7-11-ը Բեռլինում կայացած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցության արդյունքները:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031