Կա մի ընդհանուր գիծ, որը ինքս նկատել եմ հեղափոխությանը մասնակցած, այսինքն` Նիկոլ Փաշինյանի կողքով քայլած եւ այժմ բարձր պաշտոններ զբաղեցնող չինովնիկների վարքագծում։ Չհիմնավորված ինքնավստահությունն ու անբռնազբոս պահվածքը։
Նրանք հեղափոխության հաղթանակը թերեւս համարում են իրենց անձնական ձեռքբերումը, որի համար էլ փոքրիկ խրախուսական բոնուս են ստացել՝ նախարարական պորտֆել կամ որեւէ հիմնարկի ղեկավարի պաշտոն։
Վկան՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքը Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջոցառման ժամանակ, որին, ի դեպ, ներկա են եղել Նոբելյան մրցանակակիրներ։ Վանեսյանը միջոցառման ընթացքում իրեն անվայել է պահել, տեղից ռեպլիկներ հնչեցրել, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել։ Տեղեկությունը հաստատել է նաեւ Երեւանի բժշկական համալսարանի լրատվական ծառայությունը։
Մտահոգիչ է, երբ հանկարծ պաշտոնի նշանակված, բարձր աշխատավարձով ու հանրային ուշադրության կենտրոնում հայտնված մեկը իր վարքով վնաս է հասցնում կառավարության հեղինակությանը։ Այդ հեղինակությունը սասանվում է նաեւ վարչապետի՝ երբեմն ոչ մի տրամաբանության, ոչ մի հիմնավորման չդիմացող կադրային նշանակումներով։ Որպես «դասական» նմուշ կարելի է ընդունել վերը բերված օրինակը՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում։
Ինչո՞վ էր ժամանակին հայտնի Հանրապետական կուսակցությունը։ Նրանով, որ այս կուսակցության անդամները նույն մտածողությամբ, կյանքի տարբեր իրավիճակներում (վախ, գլխապտույտ՝ հաջողությունից, խուճապ, ուրախություն, տագնապ) կանխատեսելի վարք ցուցաբերող մարդիկ էին։
Հիմա էլ կառավարությունում կանխատեսելի վարքով, գրեթե նույն բառամթերքով չինովնիկներ են։
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
wow… Պրավդա-ի մէջ այսպիսի խօսքե՞ր… հետաքրքիր է… սա ել՝ Հոկտեմբերեան Յեղափոխութի՞ւն…