Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն ինքն էլ է ընդունում, որ Փաշինյանի կառավարությունը վայելում է հասարակության աջակցությունը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 30,2018 11:45

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականություն վերադառնալով եւ ընդդիմության առաջնորդի դերը ստանձնելու պատրաստակամության մասին հայտարարելով, մտնում է ի սկզբանե պարտված խաղի մեջ։ Դատելով Քոչարյանի վերջին հարցազրույցից՝ ինքն էլ է գիտակցում այդ ամենը։ Նա հայտարարել է, թե ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կանխորոշված են։ Ընդ որում, նա ընդունել է, որ ընտրությունների արդյունքները համապատասխանում են այսօրվա հասարակական տրամադրություններին։ Պարզապես, ըստ Քոչարյանի, քանի որ հասարակությունը որոշումները կայացնում է «էմոցիոնալ ոգեւորվածության վիճակում», ուրեմն այդ որոշումները սխալ են:

Այլ կերպ ասած՝ Քոչարյանն ինքն էլ է ընդունում, որ Փաշինյանի կառավարությունը վայելում է հասարակության աջակցությունը, եւ շատ շուտով այդ ամենը կարտացոլվի ընտրությունների արդյունքներով։ Ինքն էլ է ընդունում, որ իրեն հասարակության զգալի մասն այսօր պատրաստ չէ լսել։ Ուստի, այս իրավիճակում հայտարարել ընդդիմության առաջնորդի դերը ստանձնելու պատրաստակամության մասին, նշանակում է հասարակության զգալի մասի կարծիքին դեմ դուրս գալ։ Չնայած նախկին իշխանությունների դեպքում սա միանգամայն բնական է, քանի որ նրանք միշտ էլ հասարակության կարծիքին դեմ են դուրս եկել։

Այլ հարց, որ Քոչարյանն այս ամենն անելիս հեռահար ծրագրեր ունի, նա հույս ունի, որ համաժողովրդական էյֆորիան մի օր կանցնի, ու ժողովուրդը կսկսի դժգոհել նաեւ այս իշխանությունից։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031