Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը հաստա՞տ պաշտպանված է. «Իրատես»

Հոկտեմբեր 30,2018 10:15

Հոկտեմբերի 25-ին կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոսին պետական անվտանգություն տրամադրելու` ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի օրինագիծը: Որպես մերժման հիմնավորում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Վեհափառը ավելորդ պաշտպանության կարիք չունի, քանի որ պետությունն ամեն կերպ երաշխավորում է նրա անվտանգությունը:

Հետաքրքիր է` պաշտպանություն ասելով` Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է հասկանում, և ընդհանրապես, արդյո՞ք նա չի մոռացել, որ բոլորովին վերջերս «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն իսկական պատուհաս էին դարձել ոչ միայն կաթողիկոսի, այլև ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համար: Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ կաթողիկոսն «ամեն կերպ պաշտպանված է պետության կողմից», երբ սորոսյան կերակրատաշտից բացահայտ սնվողները բառացիորեն հետևում ու ահաբեկում էին կաթողիկոսին: Ա՞յդ է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ հուշարձան փնտրող վանդալի հայացքով ամբոխը բառի ամենաուղիղ իմաստով ոստիկանների աչքի առաջ օկուպացրել էր Վեհարանի տարածքը, և կարելի է ասել, գերեվարել տեղի հոգևորականներին: Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ Հաղարծինում, որը, ի դեպ, տուրիզմի կենտրոն է, ցուցարար կոչեցյալները բացահայտ սադրանքներ էին հրահրում: Պաշտպանվա՞ծ էր կաթողիկոսը, երբ քարերով փակում էին նրան տեղափոխող մեքենայի ճանապարհն ու անպատվում: Սա՞ է պաշտպանությունը, այսպիսի՞ն է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Հետաքրքիր է` վերջինս կամ վերջինիս տեսակետը կիսողները դեմ չե՞ն լինի, եթե իրենք էլ նման կերպ պաշտպանվեն, մանավանդ մի քանի ամիս հետո, երբ «ձյունը կհալվի ու կերևան կեղտակույտերը»:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031