Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել. Ժերեմի Դելվեր

Հոկտեմբեր 29,2018 22:55

«Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել: Նրա գլխավոր ուղերձներից մեկը, որ մարդկության ապագան երիտասարդներն են` միշտ կմնա մեզ հետ», -«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում երեկ ասել է ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը:

Ժ. Դելվերը հայ հանդիսատեսին հայտնի է դարձել Շառլ Ազնավուրի հոգեհանգիստի արարողության ժամանակ «Հայկական վալս» ստեղծագործությունը կատարելուց հետո: Նա Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնական հրավեր է ստացել` հոկտեմբերի 29-ին և 30-ին Երեւանում կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին մասնակցելու համար: Ժ. Դելվերը «Հայկական վալսը» կկատարի մեծ շանսոնիեի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ֆրանսիացի երգիչը հուզված ու շնորհակալ է հրավերի համար: Նրա ձայնը համապատասխանել է երգին, այդ պատճառով էլ Դելվերի ղեկավարը հենց նրան է ընտրել: Ֆրանսիացի բարիտոնի խոսքով իրեն օգնել են պարոն Արմեն Շմավոնյանը եւ տիկին Հիլդա Գեղամյանը:

«Հուսով եմ, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Մինչ Ազնավուրի մահը Հայաստանի ու հայերի մասին ես ոչինչ չգիտեի, հիմա այլ է», -ասել է Ժ.Դելվերը հավելելով, որ նաև շատ հայ ընկերներ ունի:

«Ես հավատում եմ, որ մի վայրկյանում կարող է փոխվել մարդու ճակատագիրը, համոզված եմ, որ Ժ. Դելվերի ճակատագիրը ևս փոխվել է: Նա դարձել է աշխարհասփյուռ հայության սիրելին», -իր խոսքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Ֆրանսիացի երգիչը երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ նա շրջել է արգելոցի տարածքում` ծանոթացել հայկական ճարտարապետության գոհարներից մեկի պատմությանը, ունկնդրել` տաճարի ներսում հնչող հայկական դուդուկի հնչյունները: Հայկական երաժշտությունը Ժ. Դելվերին հիշեցրել է Շառլ Ազնավուրին տված վերջին հրաժեշտը:

Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամը կարճ ժամանակով է Հայաստանում: Նա տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ, բայց նաև խոստովանել է, որ չի հասցնի ծանոթանալ հայկական մշակույթի ամբողջ գեղեցկությանը: Առաջիկա օրերին Դելվերը կմեկնի` արձակուրդներին կրկին վերադառնալու ակնկալիքով:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031