Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողը Իջեւանում բացահայտ հափշտակել է միայնակ քայլող կանանց պայուսակները

Հոկտեմբեր 29,2018 22:11

Իջեւան քաղաքում 1993թ. ծնված, ներկայումս Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում բնակվող պայմանագրային զինծառայող Գարիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ 2015թ, հունվարի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում Իջեւան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի շքամուտքի առաջին հարկի աստիճանավանդակների վրա հետեւի կողմից մոտեցել է աստիճանավանդակով վերեւ բարձրացող այդ շենքի բնակչուհուն, քաշելով վերջինիս ձեռքից՝ բացահայտ հափշտակել է նրա կանացի պայուսակը, որի մեջ եղել են անձնական օգտագործման իրեր ու 6 հազար դրամ կանխիկ գումար եւ դիմել է փախուստի`կնոջը պատճառելով 30 հազար դրամի գույքային վնաս:

Դրանից հետո Գ. Գեւորգյանն այդ կնոջից հափշտակված պայուսակից վերցրել է վերջինիս անունով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում սպասարկվող բանկային քարտը եւ դրա գաղտնաբառը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում բանկային քարտի միջոցով ապօրինի մուտք է գործել Իջեւան քաղաքի կենտրոնական շատրվանների շրջակայքում գտնվող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին պատկանող, պահեստարան հանդիսացող բանկոմատ եւ փորձել է գումար կանխիկացնել, սակայն հաշվին գումար չլինելու պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Բացի այդ, Գ. Գեւորգյանը ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ 2015թ, ապրիլի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում Իջեւան քաղաքի Անկախության փողոցի սկզբնամասում, «Երիտասարդական» սրճարանի առջեւ մայթով քայլելու ժամանակ հասնելով Իջեւան քաղաքի մի բնակչուհու, բռնելով քաշել ու բացահայտ հափշտակել է նրա ձեռքին եղած կանացի պայուսակը, որի մեջ եղել են անձնական օգտագործման իրեր եւ 5 հազար դրամ կանխիկ գումար ու դիմել է փախուստի` կնոջը պատճառելով 30 հազար դրամի գույքային վնաս:

Գ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով («Կողոպուտը`ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»), (2 դրվագով) եւ 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողության փորձը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»):

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած դատաքննության ընթացքում Գ. Գեւորգյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել: Դատարանը նրա մեղքը ապացույցված է համարել նաեւ այլ ապացույցների համակցությամբ:

2018թ. հոկտեմբերի 10-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Գեւորգյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքում եւ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով առաջին հանցագործության համար նշանակել տուգանք՝ 200 հազար դրամի չափով, 176 հոդվածի 1-ին մասով երկրորդ հանցագործության համար նշանակել տուգանք՝ 200 հազար դրամի չափով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանցագործության համար նշանակել տուգանք` 500 հազար դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով Գարիկ Գեւորգյանին վերջնականապես դատապարտել տուգանքի` 600 հազար դրամի չափով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031