Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դպրոցների ՀՀԿ-ական տնօրենների 99,9 տոկոսը՝ Փաշինյանի գլխավորած հեղափոխության կողմնակիցներ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2018 22:02

Այսօր Գյումրի այցելած Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասաց, որ տնօրենների մրցույթների ժամանակ ականատես են լինում, այսպես ասած, «թայֆաների» պայքարի։

«Երբեմն տնօրենների մրցույթների ժամանակ մենք բախվում ենք մի խնդրի, երբ որ գործող թայֆական մտածելակերպ ունեցող տնօրենին փորձում են փոխարինել մեկ այլ «թայֆայի» ներկայացուցչով, և երբեմն աղմուկը այդ պատճառով է շատ բարձրանում։ Նման երևույթներ կան՝ հին նեղացվածություններ, նախկինում հին խումբը մերժվել է, հիմա ուզում է ռևանշ վերցնել»,- ասաց նախարարը։

Արայիկ Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե կհաջողվի՞ զերծ պահել դպրոցները քաղաքական գործընթացներից, նշեց, թե Երևանում ու մյուս վայրերում դպրոցների քաղաքականացումը հասցված է զրոյի։ Երևանում ու մյուս քաղաքներում տեղի ունեցած ընտրություններն, ըստ նախարարի, ցույց են տվել, որ քարոզչություն դպրոցներում, աշակերտների ու ծնողների շրջանակում չի եղել, ցուցակագրումներ նույնպես չեն եղել։

Արայիկ Հարությունյանը նաև նշեց՝ իրեն հատնի չեն դեպքեր, որ դպրոցի տնօրենները դարձել են ՔՊ անդամ, իսկ այն տնօրենները, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են, նրանց ժամանակին հարկադրել են գնալ ու անդամակցել այն ժամանակվա իշխող կուսակցությանը։

«Ես վստահ եմ, որ նրանց մեծ մասը՝, 99,9 տոկոսը համերաշխ է նոր Հայաստանի կրթական համակարգի ղեկավարների առաջ բերած ծրագրերին և հեղափոխության գաղափարախոսությանը։ Չեմ կարծում, որ որևէ լուրջ խնդիր այս առումով լինի, վստահ եմ, որ այս տնօրենները կաշխատեն օրենքի և իրավունքի դաշտում։ Բոլոր այն տնօրենները, որոնք կխախտեն օրենքը, մեր ունեցած լիազորությունների շրջանակում միջոցներ կձեռնարկենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նկատի ունենալով որ ամբողջ ուսումնական մակարդակը խոշո՜ր զեռօ մըն է, ի՞նչ կարեւոր՝ թէ ով են կարծեցեալ «դպրոց»ների տնօրէնները:

    Ի դէպ, սա էական պատճառներէն մէկն է որ դասական Սփիւռքի հայերը, որոնք դպրոցական զաւակներ ունին, չեն ուզեր Հայաստան տեղափոխուիլ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031