Հայաստանցի շախմատի միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը շարունակում է հաղթանակներ տոնել Հունաստանի Պորտո-Կարրասում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում: 16-ամյա շախմատիստը այսօր նախավերջին տուրում իր տարիքային խմբում հերթական հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Դանիիլ Գոլիկովին:
Այսպիսով, Շանթ Սարգսյանը տասը հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ անկախ մյուս պարտիաներում գրանցվելիք արդյունքներից, վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է միանձնյա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ