Դիլիջանի թունելում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու և թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։
Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի թունելը կփակվի։ Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային ճանապարհով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն