Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Իջեւանի քաղաքապետարանը ֆինանսավորեց Ն. Փաշինյանին ձոնված Լ. Չիբուխչյանի գիրքը

Հոկտեմբեր 29,2018 20:03

Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջեւանցի 68-ամյա բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը նշանավոր տարբեր գործիչներին գրքեր է ձոնել, նա այժմ 177 էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»:

Այսօր`հոկտեմբերի 29-ին համացանցում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից,որ այդ գրքի տպագրությունը ֆինանսավորել է Իջեւանի քաղաքապետարանը: Այդ մասին մանրամասներ իմանալու համար զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Նա ասաց, որ 2018թ. սեպտեմբերի 15-ին Լյուբիկ Չիբուխչյանն իրեն դիմում է գրել, ուր ասված է. «Արգո քաղաքապետ, մի խումբ հայրենակիցների խնդրանքով ես ձրի գրեցի Նիկոլ Փաշինյանին նվիրված 180 էջանոց գիրք, որի առաջին օրինակը առձեռն տրվեց հենց իրեն, եւ փոխհամաձայնություն կայացավ շնորհանդեսը կազմակերպել ձեր ղեկավարությամբ, ուստի խնդրում եմ գրքի տպագրության համար 220 հազար դրամի ( երկու հարյուր քսան հազար դրամ) ձեր աջակցությունը: Դիմող` Լ. Չիբուխչյան»:

Քաղաքապետը հայտնեց, որ ինքը Լ. Չիբուխչյանին հայտնել է, որ նա դիմի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, մշակութային հարցերով զբաղվող «Ավանդույթ» համայնքային ոչ առեւտրական կազմակերպություն, պայմանագիր կնքի եւ ստանա գրքի տպագրության գումարը, 220 հազար դրամը նրան տրամադրվել է:

Վ. Ղալումյանն ասաց, որ այսօր` հոկտեմբերի 29-ին Լ. Չիբուխչյանը Ն. Փաշինյանին նվիրված գրքի մի օրինակը նվիրել է Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, որն էլ գրքի տպագրության ֆինանսավորման մասին տեղեկատվությունը տեղադրել է քաղաքապետարանի կայքում:

Հավելենք, որ այդ տեղեկատվությունը քաղաքապետարանի կայքից հետո հանվել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ Հպարտ Քաղաքացի says:

    Իջևան քաղաքում ինչքան սոցիալապես անապահով, բուժման կարիք ունեցող և այլ հրատապ խնդիրներ ունեցողներ կան, որոնք երբևէ քաղաքապետ Ղալումյանի ուշադրությանը չեն արժանացել և նման գումարներ չեն ստացել, սակայն քաղաքապետը հրահանգել է ենթակա հիմնարկին այդ հիմարությունը տպագրելու համար շոշափելի գումար հատկացնել; Հատկացնել մի մարդու, որը հայրենիքի դավաճան է կոչվում և գովերգում էր ադրբեջանցի մի միջակ երգչուհուէ էլնարային
    Հարգարժան քաղաքապետ ո՞մ եք ֆինանսավորել

  2. Հ.Շ. says:

    ինչո՞ւ չէք տեղեկացնում թէ այդ նոյն Լյուբիկ Չիբուխչյանը, 2014-ին, Տավուշի մարզպետի խորհրդատու էր, եւ երբ որ այդ պաշտօնէն դուրս դրուեցաւ, քաղաքական ապաստանի դիմում կատարեց… Ադրբեջանին

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031