Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վահագն Հովակիմյանը և Վիկտոր Մնացականյանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու համար:
Այս մասին իր ելույթում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքով, լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին` Արմեն Գալաջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գևորգյանին, Գրիգոր Երիցյանին և Մարատ Թոխյանին։
Սոնա Գևորգյան