Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր փոխքաղաքապետը պատրա՞ստ է հրաժարվել իր նոր պաշտոնից

Հոկտեմբեր 29,2018 19:44

«Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն այսօր քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանից, որը մասնակցում էր Երեւանի ավագանու նիստին, հետաքրքրվեց, թե արդյոք քաղաքապետարանի հաստիքացուցակի օպտիմալացումը համարում է կադրային ջարդ: Հարցրեց նաեւ՝ եթե պարզվի, որ քաղաքապետերի տեղակալների 4 հաստիքը շատ է, պատրա՞ստ է հրաժարվել պաշտոնից:
Դավիթ Խաժակյանը նորանշանակ փոխքաղաքապետից, որի քվեարկությունը դեռեւս չէր կայացել, նաեւ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատկերացնում թիվ 19 պոլիկլինիկայի խնդրի լուծումը, հատկապես, որ բուժհաստատությունները նրա կոորդինացման ներքո պետք է լինեն:

Ի պատասխան, Սերգեյ Հարությունյանն ասաց, որ նրա առաջարկը կադրային ջարդ ընդհանարապես չի դիտարկել, պարզապես իր տեսլականն է ներկայացրել հնչեցրած տեսակետին. «Ես ուզում էի ասել, որ օպտիմիզացումը, այո, պետք է դիտարկվի մարդկային ռեսուրսի էլ ավելի ճիշտ ներգրավվածությանը եւ պատասխանատվության բարձրացմանը»:

Ինչ վերաբերում է պաշտոնից հրաժարվելուն, ասաց, որ, եթե քաղաքապետը որոշում ընդունի լիազորությունները վայր դնել, ապա չի քննարկի, պատրաստ է վայր դնել: Փոխքաղաքապետ Հարությունյանն ասաց, որ թիվ 19 պոլիկլինիկայի խնդրին ծանոթ չէ: Նա նաեւ ասաց, ոլորտների վերաբաշխում դեռեւս չկա, թե որ քաղաքապետի տեղակալն ինչ ոլորտ է ղեկավարելու եւ սա նախնական է. «Ոլորտների վերաբաշխումը կանի քաղաքապետը հիմնվելով՝ թե որ ոլորտում ավելի օգտակար կարող ենք լինել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031