Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն «աննրբանկատություն» է որակել Բոլթոնի՝ Երևանում արված հայտարարությունը

Հոկտեմբեր 29,2018 19:22

Ռուսաստանի ԱԳՆ-ն «աննրբանկատություն» է անվանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ավելի լավ է ամերիկյան զենք գնի:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», գերատեսչությունում Բոլթոնի այդ խոսքերը համեմատել են Երևանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ ավելի վաղ արված հայտարարության հետ, որում դիվանագետը խոսում էր Վաշինգտոնի կողմից Հայաստանի որոշակի խմբերին տրամադրվող տևական նպատակաուղղված աջակցության մասին: Նա նաև խոստացել էր երկրին տրամադրել 26 մլն դոլար՝ քաղհասարակւթյան և ԶԼՄ-ների ամրապնդման համար:

«Թվում էր՝ ավելի մեծ աննրբանկատություն, որը չի տարբերվում ներքին գործերին ուղղակի միջամտությունից, չէր կարող լինել: Պարզվում է՝ այդպես չէ»,- ասել են գերատեսչությունից:

Նշվում է, որ Բոլթոնը «պահանջել է, որ Հայաստանը հրաժարվի «միջազգային հարաբերություններում իր «պատմական կլիշեից»՝ հատկապես չթաքցնելով, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է»:

«Նա նաև հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանից ակնկալում է նախաձեռնողական քայլեր Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ: Բնականաբար, չի մոռացել գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը լավ կանի գնել ռուսականի փոխարեն»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031