Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստին ներկա էր նաեւ Երեւանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանը:
Լրագրողների հարցին ի պատասխան գլխավոր ճարտարապետն ասաց, որ առաջնորդվելու է քաղաքաշինական նորմերով եւ քաղաքացիների շահով. «Ճիշտն ասած, իմ սիրտն ամեն ինչի համար էլ մրմռացել է, բայց ես ոչ մի իրավասություն չունեի կանգնեցնելու»:
Պարոն Մեսչյանն ասաց, որ իրարամերժ թույլտվություններ են եղել, տարօրինակ բաներ են կատարվել. «Բայց, հուսով եմ դա էլ է լուծվելու, կլուծվի»:
Ինչպես պարոն Մեսչյանն ասաց, առաջին գործը լինելու է, որպեսզի հասկանա՝ գլխավոր ճարտարապետի լիազորությունների շրջանակը. «Կա սխալ կարծիք, որ քաղաքի ճարտարապետը ստեղծագործական պատասխանատվություն է, ոչ դա այդպես չէ: Ես կփորձեմ լինել առաջին գլխավոր ճարտարապետը, որի գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երեւանի սահմանում չի անելու, որովհետեւ դա բերում է բավականին տխուր հետեւանքների, ես դա չեմ անի: Բացի այդ, այնքան շատ բան կա անելու, որ մտածել զբաղվել ստեղծագործական աշխատանքով, դա բարդ է»:
Արթուր Մեսչյանը նաեւ ասաց, որ էլ չի ստեղծագործելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ