Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը նպատակ ունի շարունակել և զարգացնել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործունեությունը

Հոկտեմբեր 29,2018 17:41

Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) ՀՀ կառավարությանը հանձման արարողության շրջանակում` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ( ՊՀԾ ) ներկայացուցիչ և Հայաստանում գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի, ՌԴ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Աննա Վալկովայի , ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովի հետ և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանի հետ։

Արայիկ Հարությունյանը կարևորելով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և վերջինիս փոխանցումն ազգային ծրագրին՝ նշել է, որ մտադիր են շարունակել դպրոցական սննդի կազմակերպումը, քանի որ համոզված են` դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը:

Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը նպատակ ունի շարունակել և զարգացնել ծրագիրը, ինչպես նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործունեությունը, որը համակարգում և մշտադիտարկում է ազգային ծրագրի իրականացումը:

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի Հայաստանում արդյունավետ իրականացման և դրա հետագա գործունեության ֆինանսավորմանը` ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Աննա Վալկովան շեշտել է, որ ծրագրի առարկայական ձեռքբերումներից մեկը «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն է, որը պատասխանատու է ծրագրի ողջ ընթացքի համար։

Իր հերթին, անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովն ընդգծել է, որ ՊՀԾ –ն ավելի քան 70 երկրում իրականացնում է այս ծրագիրը և միայն Հայաստանում է, որ ազգային ծրագրին փոխանցվում է որպես ինստիտուցիոնալ կառույց, որը միավորում է ծրագրի բոլոր բաղադրիչները միաժամանակ և համախմբում համայնքային կառույցները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացման հետ կապված մի շարք տեխնիկական հարցերի:

ԿԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031