Ստորեւ ներկայացնում եմ Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ) ընտրելու ընթացակարգը՝ ժամանակացույցով։
Հանրապետության վարչապետի հրաժարականով կառավարության հրաժարականից հետո Հանրապետության վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել 24/10/2018թ․-ին։
Քանի որ քվեարկությամբ Հանրապետության վարչապետ չի ընտրվել, վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար վարչապետի թեկնածու(ներ) կարող է (են) առաջադրվել քվեարկությունից հետո 6 օրվա ընթացքում։
Վարչապետի ընտրության 1-ին փուլում քվեարկությունից հետո յոթ օր հետո վարչապետ չընտրվելու դեպքում, իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվում է եւ նշանակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։
Առավել պարզության համար ժամանակացույցը հետեւյալն է․
– 24/10/2018թ․ – վարչապետի 1-ին ընտրության քվեարկության օրը․
– 30/10/2018թ․ – վարչապետի 2-րդ ընտրության համար թեկնածու(ներ) առաջադրելու վերջնաժամկետ (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԱԺ կանոնակարգ ՍՕ-ի 140 հոդվածի 6-րդ մաս)․
– 31/10/2018թ․ – վարչապետի 2-րդ ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված փուլի յոթնօրյա ժամկետի վերջին օրը։ Այս օրը, ժամը 12։00-ին իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԱԺ կանոնակարգ ՍՕ-ի 50 հոդվածի 2․1 մաս)․
– 01/11/2018թ․ – վարչապետի 2-րդ ընտրություն/քվեարկություն, որի արդյունքում (վարչապետ չընտրվելու դեպքում) Ազգային ժողով արձակվում է իրավունքի ուժով, որի մասով Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու եւ դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին (Սահմ․ 149 հոդվածի 3-րդ մաս, ԸՕ 104 հոդվածի 2-րդ մաս)։
– 01/11/2018թ․ – վարչապետի 2-րդ ընտրություն/քվեարկություն, որի արդյունքում (վարչապետ ընտրվելու դեպքում) ․․․ համը դուրս է գալիս ։)
Վահե ԳՐԻԳՈՐՅԱՆ