Լրահոս
Օրվա լրահոսը

Գարի Քյոսայանին դահլիճը բաց չէր թողնում

Հոկտեմբեր 29,2018 16:32

Ճանաչված ջազային երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ բացառիկ համերգով, որը նվիրեց իր սիրելի Երեւանի հիմնադրման 2800-ամյակին։ Համերգին մասնակցում էին նաեւ 10-ամյա Կարինե Իգնատյանը եւ դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը: Վերջինս հատկապես յուրօրինակ մեկնաբանությամբ կատարեց Շառլ Ազնավուրի La Baraka-ն:

Համերգին հնչեցին Գարի Քյոսայանի ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ:

Ամեն կատարմանը դահլիճը բրավոներով ու հոտնկայս ծափահարություններով էր արձագանքում: Համերգի ավարտին էլ Գարի Քյոսայանին ու իր տաղանդավոր քառյակին (Նելլի Մանուկյան, Արմեն Մովսիսյան, Արմեն Հովակիմյան, Կարեն Սեդրակյան) ունկնդիրը բաց չէր թողնում: Տեւական բրավոները արդյունք տվին, ու դալիճը սկսեց վայելել գերշվինյան հայտնի Summertime-ը: Ունկնդիրը հեռացավ մեծ բավականությամբ` նոր համերգի սպասումով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031