Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցուցադրեց իր զինգրքույկը, որպես վկայություն իր՝ բանակում ծառայելու մասին: «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, 19 916 զորամաս, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ, մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված եմ եղել ծառայությունից՝ առողջական խնդրի պատճառով: Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում: Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Թորոսյանը ցույց տվեց այն դեղամիջոցը, որն ամեն օր խմում է, որպեսզի երիկամների լուրջ խնդիրներից խուսափի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ