Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագայում «թվային մարդը» որեւէ համաստեղությունում կարող է ներկայացնել հայ ազգին». ՀՀ նախագահ

Հոկտեմբեր 29,2018 16:03

«Ապագան այնքան բազմաշերտ է, որ ես կարող եմ մարդու թվային տեսակի մասին էլ երազել: Այսինքն, մարդուն հնարավոր կլինի ներկայացնել մաթեմատիկորեն՝ կոդի տեսքով։ Այդ ժամանակ մենք կարող ենք խտացնել նրան, սարքել փոքրիկ ֆայլ, տեղադրել համակարգչային ծրագրի մեջ և ուղարկել տիեզերք՝ լույսի արագությամբ»,-Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած
«Նախագծելով էվոլյուցիան» խորագրով ինովացիոն համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա բնորոշմամբ՝ երբ տեխնոլոգիաները կզարգանան այնքան, որ վերոնշյալը հնարավոր կլինի, ինչ-որ մեկը տիեզերքում՝ գալակտիկաներից մեկում, կունենա նույն տեխնոլոգիան, եւ կկարողանա ստանալ «թվային մարդուն». «Նրան հնարավոր կլինի վերծանել: Այդպիսով, օրինակ, Արմենը (նկատի ունի FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին) կհայտնվի «Անդրոմեդա» համաստեղությունում եւ այնտեղ կներկայացնի հայ ազգին: Սա ապագայի դարպաս է»:

Բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանն էլ իր հերթին նշեց. «Մենք հասկացել ենք, որ ՀՀ-ի ապագան անհատի վրա պետք է կառուցվի: Այնպիսի անհատի, որը կլինի կիրթ, խելացի եւ աշխարհին կնայի որպես աշխարհի քաղաքացի՝ միաժամանակ պարծենալով իր ինքնությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ FAST-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031