Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներն ազատվում են օլիգարխների կանանցից. «չոր ռոճիկով» տնօրեն աշխատելու ցանկություն հայտնողները  քիչ են

Հոկտեմբեր 29,2018 15:57

Այսօր աշխատանքային այցով Գյումրու թիվ 15 դպրոց այցելած կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է պակասել հետաքրքրությունը դպրոցի տնօրենի պաշտոնի նկատմամբ, մի՞թե պատճառն այն է, որ, այսպես ասած, չեն ուզում «չոր ռոճիկով» աշխատել։

«Իհարկե, չեն ուզում աշխատել  չոր ռոճիկով ու այսուհետ աշխատանքի կգնան իրական նվիրյալները։ Մենք իհարկե, հասկանում ենք, որ աշխատավարձերը ցածր են, բայց կառավարությունը հետագայում միջոցներ կձեռնարկի աշխատավարձերը բարձրացնելու։ Ես մի օրինակ կարող եմ բերել, երկու շաբաթ առաջ գտնվում էի Գերմանիայի Դաշնությունում, պիտի ասեմ, որ այնտեղ էլ տնօրենների համար արդեն քչերն են դիմում, ուսուցիչների թափուր պաշտոնների համար՝ բազմաթիվ դիմումներ։ Այսինքն հանրակրթության ոլորտում առկա խնդիրները, որոնք կան Հայաստանում, բնորոշ են ընդհանուր համաշխարհային տենդենցներին, բայց, իհարկե. մեզ մոտ դրանք երբեմն ունեն այլ բնույթ ունեն և երբեմն ավելի խորքային են», -ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա անդրադաձավ նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում ու Ագրարային համալսարանում արձանագրած չարաշահումներին, խոսեց դպրոցները քաղաքականությունից զերծ պահելու մասին։ Անդրադարձավ նաև Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի ընտրությանը, Շիրակի պետական համալսարանից ու  Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղից նախարարությանը հասցեագրվող բողոքներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031