Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հասկանում եմ վերջին մոհիկանի, վերջին վատությունն անելու ձեր ցանկությունը, բայց դուք դրանով պատմության մեջ չեք մնալու, պարո՛ն Աշոտյան». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 29,2018 15:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» նախագիծը նորից չընդունվեց: Մինչ քվեարկությունը իր ելույթում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խոսեց, թե կառավարության հրավիրած արտահերթում մեկ շաբաթ առաջ ԸՕ նախագիծը «անփառունակ տապալվեց»: Նրա խոսքով՝ «Ընտրական օրենսգիրքը դռներից հանեցինք, ծխնելույզից նորից մտավ խորհրդարան»: Աշոտյանի ելույթին արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նա ասաց. «Ով-ով՝ ժամկետներից խոսալուց եւ ընտրություններից առաջ օրենք փոխելուց դուք պետք է չխոսեք, որովհետեւ Սերժ Սարգսյանի ժամկետն ավարտվելուց առաջ դուք ոչ թե «Ընտրական օրենսգրքի», այլ նույնիսկ Սահմանադրության փոփոխությամբ հանդես եկաք, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա շարունակել: Այստեղ-այնտեղ ժողովրդավարությունից խոսելիս, ժողովրդավար երկրներին դիմելիս հիշեք ձեր արածները՝ երրորդ անգամ Հայաստանը ադրբեջանացնելու եւ նման նախադեպ ստեղծելու ձեր փորձերը»:

Աշոտյանն ասել էր, որ հոկտեմբերի 2-ի շարունակությունն է ԱԺ-ում, իրենք պատանդ են: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ դա ոչ թե պատգամավորներին ճնշելու, այլ հակահեղափոխության փորձ էր ու եթե ԱԺ-ն պաշարված է, ապա պաշարված է ժողովրդավարությամբ, պաշարված է ժողովրդով. «Սա ՀՀ Ազգային ժողովն է, ոչ թե ՀՀԿ-ի, կամ ինչպես դուք արդարացիորեն նշեցիք, այն մարդկանց, ովքեր ժամանակին ձեր ձայնն են ապահովել, դուքանն է: Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ-ում, ժողովրդավարության սկիզբն է, ժողովրդավարության գագաթնակետն է, վայելե՛ք ուղղակի»:

Նա ասաց, որ ԸՕ բարեփոխումները չեն բերել, որ ինքը կամ Լենա Նազարյանն անցնեն խորհրդարան. «Բերել ենք, որ քաղաքական այն դաշտը, որը դուք ձեր գործընկերների հետ, ձեր ցինիկ ելույթներով, հաղորդումներով ու ձեր հարցազրույցներով ոչնչացրել եք, նորից հնարավորություն ունենա վերականգնվելու: Մենք այլ խնդիր չունենք: Ուզում եք քվեարկեք, ուզում եք՝ մի քվեարկեք, ժողովուրդը ձեզ համար արդեն որոշել է, որ չի քվեարկելու: Ես հասկանում եմ վերջին մոհիկանի եւ վերջին վատություն անելու ձեր ցանկությունը, բայց դուք դրանով պատմության մեջ չեք մնալու, պարոն Աշոտյան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031