Լրահոս
Օրվա լրահոսը

15-ամյա թալինցի ծրագրավորողը «կենդանացնում» է պատկերները

Հոկտեմբեր 29,2018 15:19

15-ամյա Արման Բարսեղյանը սովորում է Թալինի ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 10-րդ դասարանում: Փոքր տարիքից սկսել է ֆոտոշոփ և վիդեո մոնտաժ սովորել: Այդ ժամանակվանից էլ առաջացել է սերը դեպի համակարգիչ և ծրագրավորում:

Հետաքրքրելով համակարգչային ծրագրերով՝ նա կարողացել է արդեն հաջողության հասնել. ստեղծել է 3D մոդելներ, անիմացիաներ, մշակել է լրացված իրականության Zoomar հավելվածը, որի օգնությամբ հնարավոր է կենդանացնել պատկերները: Հավելվածը հնարավոր է ներբեռնել:

Արմանը մի քանի տարի է հաճախում «Արմաթ» ինժեներական խմբակ:

Փոքր ժամանակվանից երազել է ծրագրավորող դառնալ. առաջին անգամ ընկերն է նրան տարել խմբակ և օգնել, որ գրանցվի:

Դեռևս 4 տարեկանից սկսել է համակարգչային խաղեր խաղալ, ֆոտոշոփ և վիդեո մոնտաժ սովորել։ Այդ ժամանակվանից էլ առաջացել է սերը դեպի համակարգիչ և ծրագրավորում: Արմանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ծնողները զայրանում և չէին թողնում, որ շատ նստի համակարգչի առջև, բայց քանի որ շատ էր ուզում, գաղտնի կամ մեկ այլ ձևով միացնում էր համակարգիչը:

Ընտանիքում ծրագրավորողներ չեն եղել. մայրը քիմիայի ուսուցչուհի է, հայրը՝ խոհարար: Ծրագրավորումից բացի, սիրում է նոր լեզուներ սովորել և քիմիական փորձեր անել։ Սիրում է կենսաբանություն, քիմիա, անգլերեն, մաթեմատիկա, ֆրանսերեն, հասարակագիտություն:
«Արմաթ»-ից բացի, հաճախում է ֆրանսերենի և շահերի պաշտպանության դասընթացների։

Քանի որ «Արմաթ» -ում հիմնականում ռոբոտներ էին հավաքում, սկզբում այդքան էլ չի ոգևորվել, բայց երբ անցան ծրագրավորմանը, սկսեց սիրել խմբակը:
Առաջին աշխատանքները եղել են 3D մոդելներ և անիմացիաներ:
Քանի որ AR տեխնոլոգիաները գնալով զարգանում էին, որոշեց ինքն էլ ստեղծի AR հավելված։ Համացանցից և Youtube-ից կարողացավ քիչ քանակությամբ նյութեր հավաքել, նայել, սովորել և Արման Աթոյանի խորհրդով ստեղծեց Zoomar հավելվածը:

Վերջերս էլ ինքնուրույն ստեղծեց վիրտուալ իրականությամբ աշխատող Ar Antares հավելվածը, որն իրականացրել է «Անտարես» հրատարակչության հետ։
Հավելվածի միջոցով հնարավոր է կենդանացնել հրատարակչության մի քանի գրքեր։ Հավելվածի նպատակը ընթերցանությանը նպաստելն է:

Արմանը նշեց, որ ապագա մասնագիտությունը ևս կապված է լինելու ծրագրավորման հետ, իսկ Հայաստանում սովորելուց հետո երազանք ունի ԱՄՆ-ում շարունակել ուսումը՝ Մասաչուսեթսի համալսարանում։
Այն իր երազանքների համալսարանն է, նախատեսված է նորագույն տեխնոլոգիաների համար: Եվ, ինչպես ասաց նա, աշխարհի հաջողակ մարդիկ սովորել են Մասաչուսեթսում։
Ծրագրավորման ոլորտում Արմանին ոգեւորում է Arloopa-ի հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը, ում կուզեր նմանվել։ Arloopa-ն նույնպես ստեղծում է նմանատիպ հավելվածներ: Հաջողության բանաձև դեռ չունի. անում է այն , ինչը կարծում է, որ ճիշտ է։

 Գայանե ՀԱՐՈՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Արման Բարսեղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031