Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը`ԸՕ-ի տապալման մասին. Նիկոլ Փաշինյանը դեռ շնորհակալ կլինի ՀՀԿ-ին

Հոկտեմբեր 29,2018 15:14

«Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քվեարկությամբ Ազգային ժողովն ապացուցեց, որ կառավարության պատանդը չէ»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, խորհրդարանում այսօր նոր ԸՕ-ի ընդունումը երկրորդ անգամ տապալվեց: Մեկ ձայն չբավարարեց:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ այսպիսով խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը, Ազգային ժողովի վրա կառավարության ներազդելու փորձը ձախողվեց. «Կասեցվեց նաեւ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը»:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ միջնաժամկետ պատմական առումով Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին`ցուցաբերած քաղաքական սկզբունքայնության համար, ինչը թույլ չտվեց, որ «Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքին»։

Այլ մանրամասները`տեսանյութում

«Սա լավությու՞ն է, թե՞ վատություն, գուցե որոշ մարդկանց քաղաքական շահերին վատություն է։ Բայց մենք այստեղ չենք սպասարկելու որոշ մարդկանց քաղաքական ամբիցիաներն ու շահերը։ Խորհրդարանն այստեղ չէ, որպեսզի սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը», – հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Այս ընտրություններին ՀՀԿ-ն ցանկանում է գնալ ազգային, ընդդիմադիր քաղաքական ուժ: Ին՞չ տեխնոլոգիաներով, առայժմ չի բացահայտում: Բայց, ըստ Արմեն Աշոտյանի, իրենց մոտ կան դեռ մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ ՀՀԿ-ն գնա արտահերթ ընտրությունների. Առայժմ փորձելու են այդ հույսերը արթնացնել կուսակիցների մոտ: Առաջիկա ընտրություններում, եթե ՀՀԿ-ն մասնակցի, Արմեն Աշոտյանը չի բացառում, որ ռեյտինգային համակարգով առաջադրվի, եթե կուսակցությունը որոշի:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոռ says:

    Աշոտյան, գնա Ադրբեջան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031