Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում առերևույթ գրեթե 10 մլն դրամի հափշտակության դեպք է արձանագրվել. հարուցվել է քրեական գործ

Հոկտեմբեր 29,2018 14:55

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

Մարզադպրոցի երկու աշխատակից հոկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում հաղորդումներ և նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ մարզադպրոցի նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում մարզադպրոցի 6 հաստիքներում նշանակել է անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն այդ պայմաններում ստացել են աշխատավարձեր։

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում 2016թ. հունվարից մինչև 2018թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարվել է մարզադպրոցին պատկանող միջոցների՝ առանձնապես խոշոր չափերի, շուրջ 9,775,151 ՀՀ դրամի վատնում։

Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մարզադպրոցում տնօրենի կողմից որպես բժիշկ ձևակերպված անձը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն նրան վճարվել է ընդհանուր՝ 1,832,143 ՀՀ դրամ աշխատավարձ: Նույն կերպ, որպես պահակներ ձևակերպված երկու անձանց վճարվել է մի դեպքում 1.804.305, մյուսի դեպքում՝ 1,648,788 ՀՀ դրամ, որպես մարզիչ ձևակերպված անձին՝ 2,424,731 ՀՀ դրամ, որպես հրահանգիչ-մեթոդիստ մարզիչ ձևակերպված անձին՝ 921,176 ՀՀ դրամ, իսկ որպես բանվոր ձևակերպված անձին 1,144,008 ՀՀ դրամ աշխատավարձ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջիններս ևս իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել:

Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության նախապատրաստված նյութերով առերևույթ ձեռք են բերվել առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ ներկայացված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031