Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էդ տրագեդիա չեմ համարում». Սասուն Միքայելյանը՝ «Ընտրական օրենսգրքի» տապալման մասին

Հոկտեմբեր 29,2018 14:51

«Ես էդ տրագեդիա չեմ համարում: Նախագիծ էր`բերվավ`չանցավ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն`անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ անգամ տապալմանը:

Սասուն Միքայելյանը համաձայն է`կարեւոր նախագիծ էր: Ինքը ամենակարեւորը համարում էր ռեյտինգային ընտրակարգի հանումը, քանի որ «Ժողովրդի մեջ նեղացվածություն կար. Նորից պիտի բարեկամ-հարազատ իրարից նեղանան, վիճեն»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել էր արտահերթ ընտրությունների գնալ նոր ԸՕ-ով, փաստորեն իր խոստումը չի կատարում, Սասուն Միքայելյանը հակադարձեց, որ նոր կառավարությունը ներկայացրել է նախագիծը. «Հմի որ չի անցե, ի՞նչ անենք»:

Ինքը սա Նիկոլ Փաշինյանի կառավարության համար ձախողում չի համարում. «Մեր կուսակցությո՞ւնն էր: Մարդիկ կային`թող քվեարկեին»: Մեր դիտարկմանը` փոխվարչապետ Արարատ Միրզոյանին ասեիք`թող զանգահարեր մի քանի պատգամավորի ողջություն հարցներ ու ապահովեր անհրաժեշտ ձայները, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես իմ էությամբ սրան-նրան ասող չեմ: Ինձ են ասում»: Նաեւ ասաց. «Նոր ընտրությունների գնալու ենք խրոխտ: Մենք նորմալ ընտրություն ենք անելու, ի՞նչ ա եղել, հո աշխարհի վերջը չի»:

Սասուն Միքայելյանն, ի դեպ, չբացառեց, որ ինքը ռեյտինգային համակարգով առաջադրվի. «Օրենքի պահանջ է»: Նկատեցինք, որ ռեյտինգային համակարգի գոյությունը հիմա նոր կառավարությանն է ձեռնտու: Սասուն Միքայելյանը նորից մեղքը գցեց ՀՀԿ-ի վրա, որ նոր ԸՕ-ի անցկացումը տապալեց, քանի որ հույս են փայփայում ռեյտինգային համակարգով առաջիկա ընտրություններում սրանից-նրանից ձայներ փախցնելու: Նկատեցինք`որ ՀՀԿ-ի համար ռեյտինգային ընտրակարգով ձայն բերողները հիմա Նիկոլ Փաշինյանի կողքին են, նա հակադարձեց. «Հո սաղ ստեղ չեն»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031