Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը չգիտի`ինչո՞ւ են Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը բացակա

Հոկտեմբեր 29,2018 14:21
armen rustamyan

ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանն այսօր չմասնակցեցին երկրորդ անգամ արտահերթ նիստով քննարկման ներկայացված Ընտրական նոր օրենսգրքի քվեարկությանը: Նախագիծը չընդունվեց: Նախորդ անգամ, հիշեցնենք, քվեարկությանը չմասնակցեցին «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ:

Նախագծի ընդունմանն այս անգամ պակասեց մեկ ձայն: Անհրաժեշտ էր 63 ձայն:

ՀՅԴ-ն նախապես հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու:

Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ էին խմբակցության պատգամավորները բացակա, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Չգիտեմ, իրենց հարցրեք»: Պարոն Ռուստամյանը նաեւ ասաց, որ չի էլ հետաքրքրվել, թե ինչո՞ւ են պատգամավորները բացակայել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Լրագրողները նաեւ նախկին իշխանության համախոհ, բայց ներկայիս իշխանության կողմն անցած Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին`ինչո՞ւ էին պատգամավորները բացակա: «Ցավդ տանեմ, ես ներկա էի»,- ասաց նա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031