Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ