Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականի անդամներ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականը առաջնությանը մասնակցել է Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Արթուր Ալեքսանյան (97 կգ) կազմով:
Հայ ըմբիշները հայրենիք կվերադառնան այսօր՝ ժամը 20.00-ին՝ Մոսկվայից ժամանող չվերթով:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն