«Համենայնդեպս ես չեմ եղել զանգողը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը`պատասխանելով լրագրողների հարցերին`ինչպե՞ս են պատրաստվում այս անգամ իրենց նախընտրած տարբերակով անցկացնել նոր ԸՕ-ի նախագիծը`կրկին ՀՀԿ-ական պատգամավորներին զանգելով եւ նրանց ողջությո՞ւնը հարցնելով:
Հիշեցնենք, նախորդ քվեարկությունից առաջ, ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք փոխվարչապետ Արարատ Միրզոյանից էին զանգեր ստացել: Հետագայում, Արարատ Միրզոյանը չէր հերքել, որ զանգել է ՀՀԿ-ական պատգամավորներին, պարզաբանել էր`իր գործընկերներն են, զանգահարել նրանց ողջությունն է հարցրել:
Կանցնի՞ այս ԸՕ-ն, թե`ոչ, հարցին, Լենա Նազարյանը պատասխանեց` համենայնդեպս, նախորդ նիստին բացակա պատգամավորների ներկայությունը հուշում է, որ կանցնի:
Մանրամասները`շուտով տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ