ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ուղեկալի մոտ առանց փաստաթղթերի անհայտ անձ է ձերբակալվել, ով ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը Աֆղանստանի քաղաքացի է։
Լավ կյանքի որոնումներով սահմանախախտն ապօրինաբար անցել է Պակիստան-Աֆղանստան, Աֆղանստան-Իրան, Իրան-Թուրքիա սահմանները և միայն Թուրքիայից Հայաստան մուտք գործելու փորձի ժամանակ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից։
Սահմանախախտը հանձնվել է իրավասու մարմիններին։
ԱԴԾ Սահմանապահ վարչության հաղորդագրություն