Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ հակառակ սեռը թշնամի սեռ մի ընդունեք, ինձ այս կյանքում 2 սեռ է հայտնի՝ կա՛մ իգական, կա՛մ արական». Գեւորգ Պետրոսյան

Հոկտեմբեր 29,2018 12:32

«Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» նախագիծն է քննարկվում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանին հարցրեց. «Նախագծում ինձ համար շատ անհասկանալի ձեւով որոշված է, թե ինչպես պետք է ազգային փոքրամասնությունները ներկայացված լինեն ԱԺ-ում ու որտեղից է վերցվել այդ 19 թիվը, ինձ համար հասկանալի չէ: Խոսքը գնում է նրա մասին, որ այն կուսակցությունը, որը ձեռք է բերում 19 մանդատ, կարող է տրամադրել 1 մանդատ ազգային փոքրամասնություններին իրենց ցանկից: Կարո՞ղ է բացատրություն ունենաք, թե այդ 19 թիվն ինչից է առաջացել»:

Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «19 թիվը մեր կողմից չի առաջարկվել, կառավարության ներկայացուցիչը կասի, բայց տրամաբանությունը հետեւյալն է՝ հաշվի են առնվում համապետական ընտրությունների փորձը եւ ՀՀ-ում փաստացի տեղակայված ազգային փոքրամասնությունների քանակը»:

Ռուստամյանն ասաց, որ նախորդ՝ գործող օրենսգրքում 4 տեղ էր հատկացվում՝ Դոնթի բանաձեւով ու շատ տրամաբանական էր, թե այդ 4 տեղն ինչպես պետք է բաշխվի՝ ըստ ձեռք բերված մանդատների քանակի, իսկ այս նախագծում հակառակն է գնում. «Որոշում են, թե քանիսը կարող են որոշել, թե ում տրամադրեն: Մոտեցումն է սխալ: Այդպես չի կարող լինել, պետք է տրամաբանական բացատրություն լինի»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն էլ ասաց, որ «նախագծում ԿԸՀ անդամի համար պահանջների մի մասը հանվել է, օրինակ, 5 տարվա մասնագիտական ստաժը, իրավունքի ոլորտում գիտական ստաժը, մնացել է միայն բարձրագույն կրթություն ունենալու փաստարկը, այն դեպքում, երբ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի համար այդ պահանջները մնացել են, ստացվում է, որ վերադաս մարմնի անդամը ավելի քիչ պահանջների կարող է բավարարել ու մասնակցել մրցույթին, իսկ տարածքայինի նկատմամբ շատ ավելի բարձր պահանջներ են դրվել, ինչքանո՞վ եք դա արդարացնում»:

Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ այստեղ կարող է «Հանրային ծառայության մասին» օրենքն ընդունված լինելու հանգամանքն է հաշվի առնվել. «Հանրային ծառայություն է համարվում նաեւ ԿԸՀ-ում աշխատանքը:

Գեւորգ Պետրոսյանը կիսեց Կյուրեղյանի մտահոգությունը, որ եթե տարածքային հանձնաժողովի անդամի համար խիստ պահանջներ են, առնվազն այդ պահանջները պետք է լինեն նաեւ վերադաս մարմնի՝ ԿԸՀ անդամի համար:

Կյուրեղյանը մի դիտողություն արեց Գեւորգ Պետրոսյանին: Երբ վերջինս ներկայացնում էր ցուցակներում կանանց քվոտան, ասաց, որ կանանց կամ հակառակ սեռի ներկայացվածությունը պետք է լինի առնվազն 30 տոկոս: Կյուրեղյանը հորդորեց «հակառակ սեռ» եզրույթը չօգտագործել: Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Խնդրում եմ հակառակ սեռը թշնամի սեռ մի ընդունեք, ինձ այս կյանքում 2 սեռ է հայտնի՝ կա՛մ իգական, կա՛մ արական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոռ says:

    Պետրոսյան,
    Դու տարբերություն ես դնում ՀՀ քաղաքացիների միջև? Քեզ համար փաստորեն չկա ՀՀ քաղաքացի, կա կին, կա միասեռական, և այլն: Էլ ում ես դեմ դու? Գնա միացի Իսլամական Պետություն կազմակերպությանը, իրենք քեզ շատ բան կարող են սովորեցնել ծայրահեղ ավանդական և ու պահպանողական մոտեցումների մասին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031