Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմին. չգնել առանց մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք

Հոկտեմբեր 29,2018 12:29

Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում՝ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է թվով 20 ստուգում:

Իրականացված ստուգումների արդյունքում 11 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են խախտումներ, իսկ 9 տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:

Նշված ոլորտում խախտումների բնույթը հետևյալն է.

  • արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի – 1,
  • առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման – 6
  • միայն մակնշման պահանջների նկատմամբ անհամապատաս­խանություններ – 4:

Ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրների վերացման և կանխարգելման նպատակով Տեսչական մարմինը իրազեկում հանդիպումներ է կազմակերպել տնտեսվարողների հետ թե Երևանում և թե մարզերում (Արագածոտնի, Վայոց Ձորի և Արարատի): Հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը և դրանցում կատարված փոփոխությունները:

Տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք: Հայաստանում պետք է ձևավորվի իրացնող-սպառող շուկայական հարաբերությունների մշակույթ, որը կապահովի բացառապես անվտանգ և որակյալ արտադրանքի առկայություն հայաստանյան շուկայում:

Առաջարկությունների և բողոքների համար զանգահարել Տեսչական մարմնի թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 23 56 00:

 

ՇՎՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվողաշխատանքների բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031