Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը Նարեկ Վանեսյանին ազատել է աշխատանքից

Հոկտեմբեր 29,2018 12:16

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն տնօրեն Նարեկ Վանեսյանն այլեւս չի պաշտոնավարելու այս պաշտոնում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ տեղյակ է,թե օրերս ինչ է տեղի ունեցել բժշկական համալսարանում, որտեղ Նարեկ Վանեսյանը իրեն ոչ պատշաճ է դրսեւորել:

https://www.facebook.com/100008501146123/videos/1974348069525212/

Միջադեպի մասին մի խումբ պրոֆեսորներ իրենց բաց նամակում վստահեցրել են. «Նարեկ Վանեսյանն անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում, պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա, արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ: Այնուհետ, Համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսևորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, որը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսևորվելու պարագայում»:

Արսեն Թորոսյանն ասաց, որՎանեսյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից ոչ այս հայտարարության հիման վրա, այլ՝ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունն է եղել պատճառը:

Թորոսյանի խոսքերով՝ ՄԻՊ-ի գրասենյակը նշել էր, որ Վանեսյանը խոչընդոտել է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների աշխատանքը. «Դեպքի մանրամասներին ծանոթացել եմ: Հակասական կարծիքներ կան: Իմ կարծիքով խոչընդոտում եղել է, եւ կարծում եմ նման դեպքերը պետք է բացառվեն: ՄԻՊ աշխատանքում խոչընդոտներ չպետք է լինեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Վանեսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031