Համացանցում տեսանյութ կա, որում երևում է՝ ինչպես են 2008թ. ցույցերի ժամանակ ցուցարարների կողմից կրակ բացում: Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Lenta.ru-ին տված հարցազրույցում:
«Ցանցում կա տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ցուցարարների կողմից գործի դրվում մարտական ինքնաձիգ և այլն. այդ ամենը նկարագրել հնարավոր չէ: Բայց զարմանալիորեն քննությունն իր «տրամադրության տակ» չունի այդ ձայնագրությունը, չնայած իրականում, ես համոզված եմ, նրանք այդ տեսանյութը պարզապես չեն ցանկացել տեսնել: Այդ կեղծված գործի նյութերը հավաքվում են, որպեսզի ամեն ինչ բերվի նախապես ընտրված սխեմայով՝ մեղադրելով այն մարդկանց, որոնց իրենք «նշանակել են» մեղավորներ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են դրանով, իրենք պատասխան կտան օրենքի առաջ»,- ասել է Քոչարյանը :
Մանրամասն՝ ավելի ուշ
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ