Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ երաժիշտները շատ բաց, ջերմ մարդիկ են ու ամեն ինչ շատ արագ են ընկալում». Դեբորա Վոլդման

Հոկտեմբեր 29,2018 11:19

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 28-ին հանդես եկավ հրավիրյալ դիրիժոր Դեբորա Վոլդմանի (Բրազիլիա) ղեկավարությամբ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգին ՀՊԿՆ-ը ներկայացրեց Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները: Համերգային երեկոյին որպես մենակատար հանդես եկավ թավջութակահար Միքայել Նավասարդյանը:

Միջոցառումն անցկացվեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: Երեկոն իր ներկայությամբ պատվեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը, ով շնորհակալություն հայտնեց համերգի բոլոր մասնակիցներին՝ փաստելով, որ մեծ հաճույք էր այստեղ հյուրընկալել Դեբորա Վոլդմանին և ինչ-որ տեղ նաև ներկայացնել բրազիլական մշակույթը հայ ունկնդրին:

Դիրիժոր Դեբորա Վոլդմանը, ով եղել է լեգենդար գերմանացի դիրիժոր Կուրտ Մազուրի ասիստենտը, Հայաստանում էր առաջին անգամ: Բացի Մազուրից, Վոլդմանը համագործակցել է այնպիսի մաեստրոների հետ, ինչպիսիք են Սըր Քոլին Դեւիսը և Քշիշտոֆ Պենդերեցկին: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել մի շարք հայտնի նվագախմբերի հետ:

«Իմ ամենասիրելի կոմպոզիտորներն են Մոցարտն ու Մալերը: Եվ երևանյան համերգային երեկոյին ընդգրկված էին հենց այս երկու կոմպոզիտորների գործերից: Ընդհանրապես, այստեղ՝ Հայաստանում առկա է յուրահատուկ էներգիա: Ինձ շատ հաճելի է աշխատել հայ երաժիշտների հետ, մենք իրար շատ լավ ենք հասկանում: Հայ երաժիշտները շատ բաց, ջերմ մարդիկ են ու ամեն ինչ շատ արագ են ընկալում»,-նշում է Դեբորա Վոլդմանը:

Հավելենք, որ Դեբորա Վոլդմանը ծնվել է Սան Պաուլու քաղաքում (Բրազիլիա): Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել, որտեղ ապրել է մինչև 14 տարեկանը: Դրանից հետո տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ սովորել է «Universidad Católica Argentina»-ում: Նա կրթական հաստատության պատմության մեջ միակ ուսանողն է, ով երկու ոսկե մեդալի է արժանացել նվագախմբային դիրիժորության և կոմպոզիցիայի ասպարեզներում: 2002-ին մեկնել է Ֆրանսիա՝ կատարելագործելու հմտությունները: Մինչ օրս ապրում է այնտեղ, գործունեություն ծավալում ամբողջ աշխարհում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031