Մեն կղզում ավարտվեց շախմատի «Isle of Man International Chess Tournament Masters» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ, Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանն ու Լեւոն Արոնյանը:
Մեր երկու շախմատիստներն էլ մրցաշարում հաջող մեկնարկեցին, սակայն հետո աստիճանաբար զիջեցին դիրքերը՝ դադարեցնելով պայքարը մրցանակային տեղերի համար:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Հրանտ Մելքումյանը 6 միավորով զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը՝ պայքարի վերջնամասում կես միավորով առաջ անցնելով 29-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի լավագույն շախմատիստին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ