Վրաստանի նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50%-ը: Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալներից հետևում է, որ կհաջորդի ընտրությունների երկրորդ փուլ:
Մասնավորապես, երկրորդ փուլ են անցնել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման անդամ Գրիգոլ Վաշաձեն:
Քվեաթերթիկների 99.6%-ի մշակման արդյունքում Զուրաբիշիվլին հավաքել է ձայների 38.7%-ը, իսկ Վաշաձեն՝ 37.7%:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:
Ընդհանուր առմամբ, Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է 25 թեկնածու: Սա երկրի վերջին նախագահական ընտրություններն էին ուղղակի ճանապարհով: 2023թ-ից նախագահ կընտրի ընտրական կոլեգիան, որը բաղկացած կլինի 200 պատվիրակներից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ