Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք փոփոխությունները, որ անհրաժեշտ են համակարգի առողջացման համար. Հակոբ Թադևոսյան

Հոկտեմբեր 29,2018 00:11

Մանկավարժ

Հակոբ Թադևոսյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Համակարգային լուրջ փոփոխությունները, որ կբավարարեն բոլորիս ցանկություններն ու պատկերացումները, այսօր այնքան էլ իրատեսական չեն եւ ես չեմ տեսնում կրթության որեւէ համակարգ, որ ինչ- որ տեղից կարելի է վերցնել եւ ներդնել Հայաստանում: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք փոփոխությունները, որ անհրաժեշտ են համակարգի առողջացման համար:

Վերջին տարիներին Մանկավարժական համալսարանում, օրինակ, բավականին մեծ փոփոխություններ են եղել: Լսարանային դասընթացների համամասնությունն ենք փոխել, առարկաներ ունենք, որոնց գործնականի ժամաքանակը ավելացված է: Պրակտիկային տրվել է բավականին մեծ ժամաքանակ: Երկրորդ կուրսից սկսած շաբաթվա մեկ օրը տրամադրվում է պրակտիկային: Երրորդ – չորրորդ կուրսերում ունենք երկարաժամկետ պրակտիկա, որոնց համար մշակված են հատուկ ծրագրեր, որոնք պետք է համապատասխանեն տվյալ մասնագիտության մասնագրով հաստատված վերջնարդյունքներին: Ընդ որում, վերջնարդյունքները կազմվում են այնպես, որ դրանք չափելի լինեն: Դրա համար համապատասխան գործիքներ են ներդրվել: Պրակտիկայի արդյունքները նաեւ ներկայացվում են պաշտպանությունների տեսքով:

Պրակտիկ կարողությունների գնահատումը պետական ավարտական քննությունների ժամանակ 30 տոկոս ենք դարձրել: Ցանկացած առաջադրանք, ի դեպ, չի տրվում պարզ մեխանիկական վերաարտադրության նպատակով: Թող բերի ուսանողը ոչ թե 50 էջ, այլ հինգ էջ դիպլոմային աշխատանք, որը, սակայն, կլինի ինքնուրույն եւ պրակտիկ խնդրի լուծման առաջարկներով: Բակալավրիատում մեծ ուշադրություն է դարձվում հետազոտական բաղադրիչի վրա: Սա, իհարկե, մանկավարժի պատրաստման գործընթացում ամենափայլուն լուծումներն չեն, բայց սա իմ գնահատմամբ թռիչքաձեւ քայլ է: Այս փոփոխություններով փորձում ենք ձեւավորել եւ գնահատել այն պահանջարկը, որ կա աշխատաշուկայում:

Մանկավարժական համալսարանում խիստ կարեւորվում է նաեւ երեխայի վրա շեշտադրումը: Բուհական առարկայի նկարագիր գրելիս, վերջնարդյունքները ձեւակերպելիս հաշվառվում է, թե մասնագետը դպրոցում երեխայի հետ աշխատանքում ի՞նչ որակներ պետք է ձեւավորի, ի՞նչ հմտություններ են իրեն պետք: Որպեսզի այդ վերջնարդյունքը գրենք դրանից բխող թեմաների, պարապմունքերի ուղղություններ: Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ հաջողություններ ունենք: Այս համակարգը նոր ենք ներդրել, մի քանի տարի հետո, վստահ եմ, կտեսնենք արդյունքը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031