Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցից ԲՈՒՀ անցումը պետք է շատ սահուն լինի. Յուրի Սաֆարյան

Հոկտեմբեր 29,2018 00:07

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն

Յուրի Սաֆարյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Ես եղել եմ տարբեր երկրների հայտնի համալսարաններում: Ի՞նչ տարբերություն կա նրանց եւ մեր կրթության մոդելների մեջ: Դպրոցական նստարանից մենք մեր երեխաներին չենք վարժեցնում կյանքին: Պարտադրում ենք շատ բարդ ծրագրեր, որի պատճառով էլ շատ երեխաները դուրս են մնում դասավանդման պրոցեսից: Մենք պետք է արմատապես փոխենք մեր առարկայական ծրագրերը: Մտածենք, իսկ միգուցե պետք չէ բարդ թեորեմներով ծանրաբեռնել երեխաների ուղեղը, այլ պետք է նրանց սովորեցնել կապել իրար այդ թեորեմները: Պետք է բեռնաթափել դպրոցական ծրագիրը եւ երեխային դպրոցում սովորեցնել կյանքի հմտություններին: Դպրոցից ԲՈՒՀ անցումը չպետք է խնդիր դառնա, այն պետք է շատ սահուն լինի:

Մենք դպրոցը բաժանում ենք հումանիտար եւ մաթեմատիկական թեքումների, իսկ ո՞վ է ասել, որ չի կարող լինի դպրոց՝ սպորտային ուղղությամբ: 21-րդ դարում Հայաստանում պետք է ունենանք սարքավորումներով հագեցած դպրոց: Պակաս կարեւոր չէ ֆինանսական խնդիրները, որին բախվում են ուսուցիչները:

Արմատապես փոփոխության կարիք ունեն ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը: Պետք է տվյալ ուսուցիչը կամ դպրոցը հայտ ներկայացնի, թե ինչ թեմաներ կուզեն, որ ընդգրկված լինի: Որպեսզի մենք նախապատրաստվենք ու ճիշտ ծրագրեր կազմենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Սաֆարյան,քանի ուսուցիչը չի կարող աշակերտին ասել լավ սովորիր,որ ինձ նման լավ ապրես,լավ կրթություն չի կարող լինել:Ինչ վերաբերում է ծրագրերին՝այո բարդ են և գիտեք ինչու?՝որպեսզի ,,բարգավաճի,,արտաժամյա կրկնուսուցումը,որտեղ միլիոներ են պտտվում:Կարևոր է նաև դասագրքերի մատչելիությունը՝ես կարդացել եմ կեսաբանության դասագրքից գենետիկային վերաբերող թեմա և չեմ կարողացել թոռնիկիս բացատրել իմաստը,թեեև այն իմ համար մասնագիտական է…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031