Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Իսլամ Աբբասովին:
Սպորտում միշտ մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում: Բայց տանուլ տված ադրբեջանցին, որին գորգի մրցավարն անընդհատ ոչ մարզական մանր արարքների համար անընդհատ դիտողություն էր անում, դեռ գոտեմարտը չավարտված հենց մրցագորգում ողբերգության մի այնպիսի տեսարան սարքեց, ասես ոմանց ուզում էր ցույց տալ, թե ինչքան ծանր է տանում հայից կրած պարտությունը:
Սպորտում մեկը պարտվում է, ու Իսլամը պիտի սովորի պարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ