Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի կրթական մոդել աշխարհում իդեալական չէ. Արուսյակ Հայրապետյան

Հոկտեմբեր 28,2018 23:26

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի հասարակական կապերի պատասխանատու

Արուսյակ Հայրապետյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Այս քննարկման ժամանակ ինձ ավելի հետաքրքիր է լսել, թե որոնք են խնդիրները, թե ինչքանով են դրանք նման ու տարբեր այն խնդիրներից, որ կան մեր համակարգում: Ֆրանսիական դպրոցը միակն է Հայաստանում, որտեղ դասավանդումը իրականացվում է կրթության, եվրոպական կրթական սիստեմի մաս է կազմող, ֆրանսիական մոդելով Դա ոչ թե արդյունքի վրա ֆիքսված, այլ մարդակենտրոն սիստեմ է, որտեղ աշակերտն է ամենակարեւորը դպրոցում, անհատի ինքնաիրագործումը: Առաջնային է բազմակողմանի զարգացումը, քաղաքացու պատրաստումը դպրոցում: Գնահատականները այս համակարգում հասցված են մինիմումի: Մեր դպրոցում կարեւոր է, թե ինչ է սովորում երեխան, ոչ թե ինչ է անգիր անում: Աշխատանք է տարվում նաեւ այն հարցի շուրջ, թե ինչով է զբաղվում երեխան դպրոցից դուրս, իհարկե, որոշակի լիմիտներով, որովհետեւ չենք կարող մտնել երեխայի ընտանիք:

Մեր դպրոցում կարեւոր է մշտական երկխոսությունը ուսուցչի, տնօրենի եւ աշակերտի միջեւ եւ բացառվում է ցանկացած տիպի ագրեսիա: Այսինքն` բոլոր մեխերը, որ շեշտադրվեցին այս քննարկման ժամանակ հաշվի է առնված մեր դպրոցում, բայց ես ուզում եմ շեշտել, որ ցանկացած կրթական համակարգ իդեալական չէ: Ես անձամբ շատ լավ ծանոթ եմ Եվրոպական՝ Շվեցարական, ֆրանսիական կամ հյուսիսային կրթական մոդելներին եւ կարող եմ ասել, որ ոչ մի սիստեմ իդեալական չէ եւ մշտական կատարելագործման կարիք ունի: Ֆրանսիական մոդելը ամեն երեք տարին մեկ փոխվում է, ռեֆորմի է ենթարկվում: Սա համամարդկային, միշտ զարգացող պրոցես է եւ որեւէ մեկը չունի վերջնական լուծում ու դեղատոմս, իդեալական համակարգ ստեղծելու համար: Համակարգ, որը ցանկացած երկրում կինտեգրվի եւ կաշխատի, հավատացեք չկա նման բան:

Հայաստանը այսօր բացառիկ հնարավորություն ունի, միջազգային փորձը հաշվի առնելով, կրթության ինչ -որ նոր մոդել առաջարկելու: Նման քննարկումները կօգնեն, որ լավ եւ վատ փորձը հաշվի առնելով, ձեւակերպվի մի մոդել, որ ամենից հարմարը կլինի եւ ամենից լավ կաշխատի Հայաստանի Հանրապետությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031