«Ռեանիմանիան լավ օրինակ է, որպեսզի Հայաստանը տեղ զբաղեցնի Եվրոպայի եւ տարածաշրջանի քարտեզին: Ավելի քան 100 պետություն, 2 հազար առաջարկ ներկայացնող հեղինակ արվեստագետներ են մասնակցում այս փառատոնին, որը ցույց է տալիս, որ Հայաստանը Եվրոպայում եւ աշխարհում անիմացիոն ֆիլմերի արտադրության կենտրոններից է»,-այսօր «Ռեանիմացիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի բացման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Մանրամասները՝ տեսանյութում
Փառատոնի բացման համերգային մասից հետո ցուցադրվեց «Մահացել է մարդ» ֆրանսիական ֆիլմը, որը ներկայացնում էր հետպատերազմյան Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձություններն ու վերակառուցման աշխատանքները, որոնք շուտով վերածվում են բանվոր դասակարգի աշխատանքի շահագործման:
Փառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու շուրջ 400 ֆիլմ՝ ներառված 5 մրցութային ծրագրում:
Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ