ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հաղորդագրություն է տարածել՝ պատասխանելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ ավելի վաղ արված հայտարարությանը, թե ընկերությունը երբեք 135 դոլարով բնական գազ չի գնել:
Միքայել Մելքումյանի հաղորդագրության մեր մասնավորապես նշված է. «Նախ ողջունում եմ, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ստացել է ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հարցաշարը: Հիանալի է նաև, որ սահմանի վրա գազի գնի 189$-ից 165$ և 165$-ից 150$ իջեցումը վաղուց իրականություն է: Ինչ վերաբերվում է 135$-ի իջեցմանը, ապա խոսքը գնացել է հենց 15$ մասին, որը միջին սակագնի 274.47$-ից 255.06$ տարբերությունն է, հանած ԱԱՀ-ն և կորուստները մինչև սպառողը: Այսպես՝ 274.47 հանած 255.06$ = 19.41$: Դրանից էլ հանած ԱԱՀ-ն և կորուստները կկազմի 15$:
Այսպիսով, հենց «Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը ցույց է տալիս, որ սակագնի կամ եթե կուզեք զեղչի հիմքում 15$-ն է»: