Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր իշխանության ակտիվ գաղափարակիր որոշ գործիչների մոտ նախ երևացին «Դու ո՞վ դարձար, որ քննադատես, դու՛, որ 1000 դրամով բանակ էիր պահում» մակարդակի փաստարկներ. Ռուբեն Մելիքյան

Հոկտեմբեր 28,2018 12:53

Երեկ առավոտյան Վիգեն Սարգսյանը հրապարակել էր քաղաքական խոսք պարունակող քննադատական նյութ, որտեղ բարձրացնում էր ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր՝ փաստարկված ու դետալացված ձևով։ Պարոն Սարգսյանի շատ հարցադրումներ իմ մոտ էլ էին առաջացել, և ես սպասում էի հետաքրքիր բովանդակային բանավեճի։

Սակայն, ցավոք, իմ սպասումները չարդարացան։ Նոր իշխանության ակտիվ գաղափարակիր որոշ գործիչների մոտ նախ երևացին «Դու ո՞վ դարձար, որ քննադատես, դու՛, որ 1000 դրամով բանակ էիր պահում» մակարդակի փաստարկներ։ Այնուհետև գերիշխող դարձան «Դու ո՞վ ես, որ քննադատես, դու՛, որ ունես բնակարան Հյուսիսային պողոտայում» փաստարկները։ Ընդ, որում, եթե արձագանքների առաջին ալիքը հաճախ ուղեկցվում էր Վիգեն Սարգսյանին ուղղված լռելու կոչերով, ապա երկրորդը հաճախ կոչ էր պարունակում քննչական մարմիններին՝ ստուգելու Վիգեն Սարգսյանի ունեցվածքը։

Սա ոչ այլ ինչ է, քան քննադատական բնույթի քաղաքական խոսքը լռեցնելու փորձ, ինչը հակադիր է մարդու իրավունքների մշակույթին։

ՀԳ. Որքան հասկացա՝ այսուհետ ցանկացած քննադատություն կատարելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել ունեցվածքի հայտարարագիր ու բացատրագիր։ Ահա ներկայացնում եմ. ես ունեմ մեկ ավտոմեքենա, հինգ ժամացույց, երկու համակարգիչ, 704 գիրք, այլ շարժական գույք։ Վերջին ձեռքբերումս է Էռազմ Ռոտերդամցու «Похвала Глупости» գիրքը։ Այն հիմա շատ պահանջված է։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ
ԼՂՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031