Երեկ երեկոյան ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 73 հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում