Բուդապեշտում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը ոչ մի ոսկե մեդալ չկարողացավ նվաճել:
Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակ տոնելուց հետո կիսաեզրափակչում հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւին ու պարտվեց:
Այսօր «Ճերմակ Արջը» պայքարելու է բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերի ավարտից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ