Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ, ես վերադարձա»․ ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչը քիչ առաջ եղբայր է ունեցել

Հոկտեմբեր 27,2018 23:36

Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված Վիկտոր Յուզիխովիչի մայրը՝ Աննա Յուզիխովիչը քիչ առաջ որդի է ունեցել, անունը ի պատիվ հերոս եղբոր՝ դրել են Վիկտոր։ Փոքրիկը ծնվել է Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում։ Նրա մորաքույրը՝ Սոնան, Aravot.am-ին փոխանցեց, որ փոքրիկը ծնվել է 3 կիլոգրամ, 350 գրամ քաշով։

Նա ասաց, որ փոքրիկը շատ նման է Վիկտորին, հատկապես քիթն ու աչքերը հիշեցնում են հերոսին։

«Աննան հղի է եղել, սակայն տեղյակ չի եղել, որ հղի է, այդ ընթացքում երազ է տեսել, որ Վիտյան կորել է, ու իրենք փնտրում են նրան, նույնիսկ ամուսնուն ասել է՝ բեր ոստիկանություն դիմենք, Վիտյայիս գտնենք։ Երազում վերադարձել են տուն ու տեսել են, որ Վիտյան նստած է իր սենյակում ու ասել է՝ մամ, ես եկել եմ, վերադարձա։

Լուսանկարը՝ Արմեն Մկրտչյանի

Մայրը ծանր հոգեապրումների մեջ լինելով ու վատ զգալով՝ դիմել է բժշկի, պարզվել է հղի է։ Հենց երեխան ծնվեց, քրոջս առաջին խոսքն էր՝ Վիտյաս ծնվեց», պատմեց մորաքույրը։։

Վիկտորը մի քույր ունի, որն ամուսնացած է, եղբայրն էլ 14 տարեկան է։

Հիշեցնենք,որ Վիկտոր Յուզիխովիչի հայրը Մոլդովայում մեծացած ուկրաինացի է, իսկ մայրը՝ հայուհի։ Վիկտորը ծնվել ու մեծացել է Գյումրիում։ Նա Հայաստանի բռնցքամարտի բազմակի չեմպիոն էր, Եվրոպայի փոխչեմպիոն։ Նա իր երկու ընկերների ու հրամանատարի հետ մինչև վերջին շունչը մարտնչել էր թշնամու դեմ։ Վիկտորը թեև հնարավորություն ուներ շարունակելու ուսումը որպես բռնցքամարտիկ, սակայն պնդել է, որ պիտի բանակ գնա՝ հայտարարելով՝ «էլ ի՞նչ տղամարդ, որ բանակ չպիտի գնա»։ Նա ծնողներից թաքուն դարձել էր հետախույզ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031